Առնոլդ Շվարցենեգերի նախկին սիրուհին` Միլդրեդ Բաենան տվել է առաջին եւ առայժմ վերջին հարցազրույցը HELLO! պարբերականին, որում ասել է, թե ինչ է կատարվել նախկին նահանգապետի տանը:

Բաենայի խոսքով, իր որդին իմացել է կենսաբանական հոր մասին միայն մեկ տարի առաջ եւ արձագանքել «Ուխ» արտահայտությամբ:

«Ես գիտեի, որ Առնոլդն է Ջոզեֆի հայրը, հավանաբար ինքն է գիտեր, բայց որդիս երբեք չի հարցրել այդ մասին»,- ասել է նա:

Շվարցենեգերի տան նախկին աշխատողը խոստովանել է, որ Մարիա Շրայվերը սկսել է նկատել նմանությունը, երբ տղան սկսել է մեծանալ: «Նա ինձ ասում էր. «Եթե ուզում ես ինչ բան ասել, ես պատրաստ եմ լսել: ԻՍկ մի անգամ էլ ուղիղ հարցրեց»,- պատմել է Միլդրեդ Բաենան:

Շրայվերի արձագանքը զարմացրել է նրան: «Մենք միասին արտասվեցինք: Մենք ողջագուրվեցինք, եւ ես ասացի, որ դա Առնոլդի մեղքը չէ»,- խոստովանել է կինը:

HELLO! պարբերականը նաեւ ներկայացրել է Շվարցենեգերի որդու լուսանկարը: Այժմ նա 13 տարեկան է:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, դերասան եւ Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը խոստովանել է, որ որդի ունի այլ կնոջից: Դրանից հետո նրա կինը ամուսնալուծվեց: