39-ամյա հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովն ու ELLE ամսագրի հրատարակիչ 31-ամյա Նատալյա Շկուլեւան ամուսնացել են: Նրանք ավելի քան մեկ տարի հանդիպել են, սակայն թաքցրել են իրենց հարաբերությունները եւ միայն այս գարնանն են միասին ներկայացել հանրությանը, հաղորդում է neverfold.ru-ն:

Հարսանիքը կայացել է Վերսալյան պալատում, որտեղ սրահի վարձակալությունն արժե 150 հազար եվրո:

Նատալյայի զգեստը եղել է Vera Wang-ից (մոտավորապես 50 հազար եվրո), իսկ Մալախովի նվիրած մատանին եղել 4 կարատանոց ադամանդով (շուրջ 200 հազար եվրո): Առաջին ամուսնական գիշերը երիտասարդներն անցկացրել են Փարիզի Le Meurice հյուրանոցում, որտեղ համարն արժեցել է 4 հազար եվրո մեկ գիշերվա համար: