Ռուսական փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը այսուհետ ապրելու է խոզերի ընկերակցությամբ: Ընդ որում, ոչ միայն փոխաբերական, այլ նաեւ ուղղակի իմաստով:

Բուլղարիայում Ֆիլիպ Կիրկորովի շքեղ տան մոտ խոզերի ֆերմա է լինելու: Նրա շքեղ տանն անընդհատ հետապնդում են անախորժությունները:

Ծովի մոտ բնակտարածք ձեռք բերելուց հետո, ծովի գեղեցիկ տեսարանի փոխարեն Կիրկորովի տան պատուհանից սկսել է երեւալ կառուցվող բարձրահարկ շենքի տեսարանը` շինարարության փոշիով լի:

Բայց ամենազարմանալին այն է, որ երբ երգիչն անշարժ գույք էր գնում, շինարարները խոստացել էին համալիրի մոտ զբոսայգի կառուցել, սակայն, ի վերջո, այդ վայրում որոշվել է խոզերի ֆերմա կառուցել:

Բացի խոզերի ընկերակցությունը «վայելելու» հաճույքից, Ֆիլիպի առաջ մեկ այլ խնդիր է ծագել: Նրա տան մոտ մեծ կոմունալ վթար է տեղի ունեցել. Վնասվել է կոյուղատարը եւ «բուրավետ» ջուրը ծածկել է ողջ տարածքը:

Ի դեպ, այդ «չարաբաստիկ» տան մոտ, Կիրկորովի խորհրդով, շքեղ տներ են ձեռք բերել նաեւ ռուսական շոու-բիզնեսի այլ աստղեր եւս` Լոլիտա Միլյավսկայան, Նադեժդա Բաբկինան, Արկադի Ուկուպնիկը, Բորիս Մոյիսեեւը եւ Սերգեյ Լազարեւը: