«Միսս Ռուսաստան-98» Աննա Մալովային ուղարկել հարկադիր բուժման թմրակախվածությունից: Mալովան շուրջ մեկ տարի բուժման կուրս է անցնելու Բրոնքսի կլինիկաներից մեկում: Մինչ դատարանի որոշումը ռուս գեղեցկուհուն սպառնում էր 7 տարվա ազատազրկում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 39-ամյա գեղեցկուհուն ձերբակալել էին Նյու Յորքի Strawberry խանութի պահապանները, երբ նա փորձում էր գողանալ 10 դոլար արժողու2յամբ գլխարկ եւ 135 դոլար արժեքով սանդալներ: Նրան մանր գողության մեղադրանք էր ներկայացվել:
Սա առաջին մեղադրանքը չէ, որ ներկայացվել է Մալովային, վերջին մեկուկես տարում նրան 14 նման իրավախախտման մեղադրանք էր ներկայացվել: Նա մեղադրվում է թմրանյութերի դեղատոմսերի կեղծման, մանր գողությունների, խաբեբայությունների, եւ այլնի մեջ:
Մեղադրանքներից եւ ոչ մեկով նա իրեն մեղավոր չի համարել:




























