ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հեգնանքով հետաքրքրվել է, թե որտեղ է իր շտաբի հսկողությունը հետաքննող հատուկ դատախազ Ջոն Դարեմը, հաղորդում է Washington Times-ը:

«Որտե՞ղ է Դարեմը: Նա ո՞ղջ է, շնչո՞ւմ է: Երբեւէ կլինի՞ նրա զեկույցը»,-ասել է Թրամփը:

Ջոն Դարեմը 2019-ի ապրիլին նշանակվել էր գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրի կողմից՝ «Ռուսաստանի գործը» քննելու համար, որը ստվեր նետեց Թրամփի նախագահության վրա: