Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զարմիկը կթողնի մեծ բիզնեսը։ Դիտորդները կարծում են, որ Ռամի Մակլուֆը որոշել է նման քայլի գնալ կոռուպցիայի եւ Ասադի վարչակազմի դեմ զանգվածային ճնշումների ներքո։
Սիրիական լրատվամիջոցները հայտնել են, որ երկրում ամենամեծ բջջային ցանցը ղեկավարող Մակլուֆը մտադիր է այսուհետ իր միջոցները ներդնել բարեգործության եւ ոչ առեւտրային այլ նախագծերի մեջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Մակլուֆը համարվում է Սիրիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։




























