ԱՄՆ-ն մտահոգված է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամների, ներառյալ՝ նախկին թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Նայֆի եւ թագավոր Սալմանի եղբոր՝ արքայազն Ահմեդ բին Աբդել Ազիզի բռնի անհետացումներով:

ԱՄՆ պետդեպարտամենտի՝ մարդու իրավունքների մասին ամենամյա զեկույցում ասվում է թագավորությունում մարդու իրավունքների խախտումների մասին, ինչպես նաեւ նշվում բարելավումները եւ օրենքները՝ ուղղված օրենքների եւ արդարադատության համակարգի բարեփոխումներին:

Չնայած նրան, որ Վաշինգտոնը հիմնականում խուսափում է սաուդական թագավորական ընտանիքի արտաքին քաղաքականության հարցով մեկնաբանություններից, Պետդեպի զեկույցը խոստովանում է թագավորական ընտանիքի կողմից մարդու իրավուքնենրի խախտումները: