2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 105 միլիոն դոլար: Այս մասին մարտի 31-ին կայացած քննարկման ժամանակ ասել է ներդրումների ոլորտի փորձագետ Վահագն Լալայանը:

Նա պարզաբանել է, որ ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 600 000 դոլար, եւ դա ավելի քիչ է, քան մեկ ձեռնարկության շրջանառությունը:

«Խնդիրները կապված են այն օրենքների եւ օրինագծերի հետ, որոնք առաջարկվում են Հայաստանում, այդ թվում` գույքի բռնագրավման եւ բանկային գաղտնիքի առումով: Դժվարությունները կապված են նաեւ անորոշության, իսկ այժմ արդեն նաեւ քաղաքական անկայունության հետ»,- հավելել է Լալայանը: