ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը 168.am կայքի հետ զրույցում արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, որն ասել էր, որ իր կարծիքով՝ Քարվաճառը հայկական չէ և չի էլ եղել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կայքում հրապարակված հոդվածից։ 

«Ես դուխով ասում եմ, որ Քարվաճառը մերն է։ 9-րդ դարում․․․ Մենք այնտեղ Դադիվանք ունենք, 12-13-րդ դարից դա մերն է եղել։ Ես քեզ դուխով ասում եմ՝ Քարվաճառը մերն է, ի դեմ պարոն Աղազարյանի։ Թող մի քիչ մտածեն, նոր խոսեն»,- կայքի հետ զրույցում ասել է Սասուն Միքայելյանը։