Հայկական «Միկա» շախմատային ակումբը, մակեդոնյան Օխրիդ քաղաքում ավարտված Եվրոպայի գավաթի ակումբային մրցաշարում արծաթե մրցանակակիր է դարձել։ «Միկան», որի պատիվը պաշտպանում էին հայ նշանավոր շախմատիստներ՝ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը եւ Տիգրան Պետրոսյանը, վաստակել է 12 միավոր (24,5 սեփական)։ Իսկ 14 միավորով (27,5) մրցույթի հաղթող դարձավ ռուսական «էկոնոմիստ» (Սարատով) ակումբը։ Երրորդ տեղում 11 միավորով (28,5) «Ուրալ»-ն է (Ռուսաստան, Սվերդլովսկ)։