Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» ակումբի Մերձավորարեւելյան կոնֆերանսի հատուկ նիստում կատակել է հանդիպման դեմ առ դեմ ձեւաչափի վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բացարձակապես համաձայն եմ, որ օֆլայն աշխատելն ավելի լավ է: Ամեն դեպքում մարդկությունը իրեն միայն օֆլայն կշարունակի: Օնլայն չի ստացվի»,- հեգնանքով ասել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Պարսից ծոցում անվտանգության հայեցակարգի մշակումը, Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարների հետագա հնարավոր հանդիպումները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մասնակցությունը տարածաշրջանում հակամարտությունների լուծմանը: