Եգիպտոսի մշակույթի նախկին նախարար Ֆարուքա Հոսնին նախկին նախագահ Մուբարաքի համախոհնորին մեղադրել է նրանում, որ վերջիններս լուրեր են տարածել իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին։

«Միասեռական լինելու մասին նորություններն ինձ ուղեկցում են կյանքիս ՝ նախարար եղած 21 տարիներին»,- բողոքել է Հոսնին ՝ որոշելով, իր խոսքով, վերականգնել արդարությունը։

Նա ասում է, որ այս շշուկների հետեւում իշխող կուսակցության գլխավոր քարտուղար եւ տեղեկատվության նախկին  նախարար Սավֆատ Շերիֆն է՝ Մուբարաքի կառավարության ամենաուժեղ անձնավորություններից մեկը։

«Նա, ով կապացուցի այս շշուկների իսկությունը, իմ կողմից եգիպտական միլիոն ֆունտ կստանա»,- ասել է նա «Ալ-Ահրամ» թերթին, հայտնում է MIGnews.com-ը։