Հունիսի 17-ին լրանում է Պարույր Սեւակի մահվան 40-ամյա տարելիցը։

Հայաստանում պոետի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել։

Պարույր Ռաֆայելի Ղազարյանը «Սեւակ» կեղծանունն ընտրել է, երբ առաջին անգամ հրատարակելու համար իր բանաստեղծություններն առաջարկել է ամսագրին։ Խմբագրությունում նրան ասել են, որ Ղազարյան ազգանունը պոետի համար բարեհունչ չէ, եւ նրան կեղծանուն է պետք։ Առանց երկար մտածելու Պարույրը, ով հիացած էր Ցեղասպանության ժամանակ զոհված արեւմտահայ պոետ Ռուբեն Սեւակով, իր համար «Սեւակ» կեղծանանունն է ընտրում։