Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Այսօր ստացա COVID-19-ի դեմ պատվաստանյութի իմ երկրորդ դեղաչափը... Պատվաստումը վիրուսի դեմ պայքարի բազմաթիվ միջոցներից մեկն է: Եթե ​​պատվաստվելու իրավունք ունեք, հնարավորինս շուտ պատվաստվեք»,- գրել է Նարենդրա Մոդին:

Նա նաեւ տեղադրել է պատվաստման պահի լուսանկարը:

Հնդկաստանի վարչապետը կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել էր մարտ ամսին: Հայտնի է, որ նա ստացել է հնդկական Bharat Biotech ընկերության Covaxine պատվաստանյութը: