Ֆրիդայվինգի ռուսաստանցի չեմպիոնուհի Նատալյա Ավսեենկոն բոլորովին մերկ լողացել է սառացաջրում` ծավախոզերի հետ:
Daily Mail թերթի կայքում հայտնվել են լուսանկարներ, որտեղ հայտնի մարզուհին Սպիտակ ծովում բոլորովին մերկ լողում է երկու ծովախոզերի ընկերակցությամբ:
Ըստ պարբերականի` 36-ամյա չեմպիոնուհին մերկացել է, քանի որ կենդանիները տանել չեն կարողանում արհեստական նյութերի հետ շփումը:
Սառցաջրին դիմակայելուն Նատալյային օգնել է նրա մարզական փորձը. չեմպիոնուհինն նաեւ լրջորեն զբաղվում է յոգայով: Չնախապատրաստված մարդը կարող է մի քանի րոպե սառցաջրում մնալուց պարզապես մահանալ: Ռուսաստանցի մարզուհին, ըստ պարբերականի, ծովազերի հետ լողացել է ռեկորդային` 10 րոպե 40 վայրկյան:




























