Եմենում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ մահանում է մինչեւ 5 տարեկան երեխա: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի՝ մարդասիրական գործունեության համակարգման վարչության թվիթերյան էջում:

Նշվում է, որ Եմենում 20,1 մլն մարդ բուժօգնության կարիք ունի:

Եմենում 6-ամյա պատերազմը հանգեցրել է առողջապահական համակարգի տապալման եւ համավարակների ու հիվանդությունների բռնկման, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 000 մարդ: