Գերմանիայում գործնական շրջանակների ներկայացուցիչների շրջանում աճում է երկրի տնտեսական զարգացման հեռանկարների նկատմամբ լավատեսական գնահատականը, գրում է DW-ը:

Մարտին գործնական տրամադրությունների ցուցիչն աճել է՝ հասնելով 30,4 միավորի, հայտնել է Մյունխենում ifo տնտեսական հետազոտությունների ինստիտուտը: Ամիսներ առաջ այն կազմել է 21,5 միավոր:

Ներկայիս ցուցիչն ամենաբարձրն է՝ սկսած 1991 թվականից: Իսկ ընդամենը մի քանի ամիս առաջ գործնական տրամադրությունների ցուցիչը հասել էր միավորված Գերմանիայի պատմության մեջ ամենացածր նշանակության:

Ձեռնարկությունները համալրում են իրենց պատվերների պորտֆելները, սակայն ճգնաժամային տարվա ընթացքում դեռեւս պետք է վերականգնել բացթողումը, նշել է ifo-ի փորձագետ Կլաուս Վոլրաբը: Մասնավորապես, ավտոմոբիլային եւ էլեկտրատեխնիկական ճյուղերը մտադիր են նշանակալի չափով ընդլայնել արտադրությունը, հավելել է նա: Այսպես, ավտոինդուստրիայում գործնական տրամադրությունների ինդեքսն աճել է 36-ից՝ հասնելով 46 միավորի, իսկ էլեկտրատեխնիկական ոլորտում՝ 32 միավորից մինչեւ 44 միավոր: