ՉԺՀ-ի Շուկայի վերահսկողության պետական ​​գործակալությունը շաբաթ օրը հայտարարել է, որ տուգանել է Alibaba-ին 18.22 մլրդ յուանով ​​(2.78 մլրդ դոլար)՝ հակամենաշնորհային օրենքների խախտման համար: Այս մասին ասվում է կարգավորիչի կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Որոշվեց տուգանել Alibaba-ին մենաշնորհային օրենքի խախտման կապակցությամբ: Այս ընկերությունը պետք է դադարեցնի խախտել ազգային օրենքները, տուգանքի չափը կկազմի Չինաստանում իր 2019 թվականի վաճառքների 4 տոկոսը՝ 455,71 միլիարդ յուան ​​(ընթացիկ փոխարժեքով՝ 69.67 միլիարդ դոլար): Այսպիսով, Alibaba-ն պետք է 18.22 միլիարդ յուան ​​(2.78 միլիարդ դոլար) վճարի»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես ներկայացված է փաստաթղթում, հետաքննությունը հաստատել է, որ Alibaba-ն քաղաքականություն է վարում, որը ստիպում է սպառողներին օգտվել իր ծառայություններից «առանց ընտրության իրավունքի»: «Դա բացասաբար է ազդել չինական էլեկտրոնային կոմերցիայի շուկայի մրցակցային միջավայրի վրա»,- ասվում է այնտեղ:

Փաստաթղթի համաձայն՝ տուգանքի մասին որոշումը «կայացվել է իրական փաստերի եւ առկա ապացույցների հիման վրա» եւ «թույլ կտա պաշտպանել սպառողների օրինական իրավունքները»: