Clubhouse սոցցանցի 1,3 միլիոն օգտատերերի տվյալները տեղադրված են եւ բոլորին հասանելի են հայտնի հաքերական կայքում, գրում է Cybernews-ը:
Ինչպես նշում է պորտալը, անհայտ հաքերները տեղադրել են ցանցում այնպիսի տվյալներ, ինչպես օգտատերերի ID-ն, նրանց անունները, լուսանկարների URL-հասցեները, հետեւորդների թիվը, օգտահաշիվը ստեղծելու ամսաթիվը եւ այլն:
Պարբերականը փորձել է կապ հաստատել Clubhouse-ի ղեկավարության հետ մեկնաբանություն ստանալու համար, սակայն դեռեւս տեղեկատվություն չի ստացել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Facebook-ի եւ LinkedIn-ի օգտատերերի տվյալների արտահոսքի մասին, որոնք նույնպես տեղադրվել էին հաքերական ֆորումներում:





























