Ուկրաինացի հայտնի ձեռագրաբան Իգոր Վիլենսկին ուսումնասիրել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի ձեռագիրն ու պատմել նրա բնավորության գծերի մասին:

Նրա խոսքով, Պուտինն առաջնորդ է: Ավելի ճիշտ, նա առաջնորդ-մարզիկ է, ում ավելի հեշտ է հանդես գալ միայնակ, քան մարդկանց տանել իր հետեւից:

Նա կարողանում է լավ խաղալ հանրության տրամադրությունների վրա: Նա մարդկանց իրեն մոտ չի թողնում, նախընտրում է պահել որոշակի հեռավորության վրա:

Վարչապետը ճշտապահ եւ նրբանկատ վերլուծաբան է, կախվում է ամեն մանրուքից: Նա իրեն հանճարեղ չի համարում, իսկ ինքնագնահատականը փոքր-ինչ իջեցված է: Ծայրահեղ իրավիճակներում կարող է մի կողմ քաշվել:

Ինչ վերաբերում է անձնական կյանքին, Վլադիմիր Պուտինի սիրտն ազատ է: Նրա սրտում սեր չկա: Սերը կամ վաղուց գնացել, կամ էլ երբեք չի եղել: Վիլենսկին կարծում է, որ Պուտինը խորը հիասթափություն է ապրել:

Վիլենսկին արդեն բացահայտել էր նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի բնավորության գծերը` նշելով, որ նա սարսափելի կասկածամիտ է:

Վիլենսկին, ուսումնասիրելով Ռուսաստանի նախագահի ձեռագիրը, նկատել էր, որ Մեդվեդեւը «յուրահատուկ» առաջնորդ է, ով ավելի շուտ նախազգուշացնում է, այլ ոչ թե տանում իր հետեւից: Բայց Մեդվեդեւը սիրում է բարեկամությունը եւ ձգտում է պահպանել այն: Բայց չպետք է մոռանալ նրա զգուշավորության մասին: Նա իրեն մոտ է թողնում միայն նրանց, ում իսկապես վստահում է:

Ու թեեւ Ռուսաստանի նախագահի ինքնագնահատականը բավական բարձր է, նա կարող է նյարդայնանալ ցանկացած մանր բանից, թեեւ միշտ պահում է չափի զգացումը: Այդ մարդը հաճախ հույսը դնում է ճակատագրի վրա: Նրա կողքին իր պահանջներին համապատասխանող կին է, թեեւ նախկինում Մեդվեդեւը թունդ սիրահարված է եղել, որի մասին այսօր նախընտրում է չհիշել: