Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ, որ հանրապետության ղեկավարը ելույթ կունենա լիագումար նիստում: Այցի շրջանակում նախատեսված են նաեւ հանդիպումներ Եվրախորհրդի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ:




























