Windows 10 օպերացիոն համակարգի ապրիլյան թարմացումը շտկում է այն խնդիրը, որի պատճառով անհետացել են օգտվողների համակարգիչների պահուստային պատճենումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Windowslatest պորտալին:

Սխալը նկատվել է օպերացիոն համակարգի փետրվարյան թարմացման մեջ: Դա հանգեցրել է պահուստային ավտոմատ պատճենման խափանման, որը հաճախ է օգնում այն օգտվողներին, որոնք Windows-ում խնդիրների են բախվեում: Բացի այդ, դադարել է աշխատել կրկնօրինակը ձեռքով ստեղծելու հնարավորությունը:

Microsoft-ը արդեն 2 ամիս գոյություն ունեցող խնդիրն այդպես էլ հրապարակավ չի ընդունել, սակայն թողարկել է KB5001330 կոդով թարմացում, որն ամբողջությամբ ուղղում է սխալը:

Բայց Windows 10-ի փետրվարյան թարմացման խնդիրները ամբողջովին վերացված չեն՝ օգտվողները շարունակում են բողոքել մեկ այլ սխալից, որն ազդում է որոշ արտադրողների վեբ-խցիկների կայունության վրա: