Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հրամանագրով երկրում մայիսի 1-2-ը ազգային սգո օրեր են հայտարարել, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:
«Ղրղզատաջիկական սահմանին Ապրիլի 29-30-ին զինված կոնֆլիկտի արդյունքում կան բազմաթիվ զոհեր եւ տուժածներ ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ զինվորականների շրջանում: Զինված բախումը հանգեցրել է նաեւ խաղաղ բնակիչների եւ իրավաբանական անձանց գույքի էական վնասի»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ժապարովը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին:





























