Գերմանացի գիտնականները փորձել են պարզել, թե որ թռչուններն են ամենից շատ դուր գալիս սոցցանցերի օգտատերերին, եւ պարզել են, որ «ամենաինստագրամային» փետրավորները գորտաբերան ընտանիքի ներկայացուցիչներն են, գրում է ВВС-ի ռուսական ծառայությունը:
Ուսումնասիրության արդյունքները պարզել են թռչունների հաջողության գաղտնիքը՝ նրանք անընդհատ այնպիսի տեսք ունեն, կարծես ինչ-որ մեկը նրանց նեղացրել է: «Նրանք նման չեն մյուս թռչուններին, նրանց արտաքին տեսքը գրեթե հիշեցնում է մարդկանց»,- ասում է հետազոտության հեղինակ, Կոստանսի համալսարանի հոգեբան Կատյա Թոմմեսը: Նրա խոսքով՝ գորտաբերանները շատ հազվագյուտ տեսակ են: «Նույնիսկ մեր տվյալների բազայի 20 000 լուսանկարներում դրանք հանդիպում են ընդամենը 65 անգամ: Կարծում եմ, որ թռչունների սիրահարները ամեն անգամ այնքան են ուրախանում նրանց նայելիս, որ այս իրադարձությունը բազմաթիվ «լայքերով» են նշում»,- համոզված է նա:





























