Նախօրեին բավարական Նյուրնբերգում անցկացվել է Գերմանիայում այդ օրը կազմակերպված ամենախոշոր բողոքի ցույցը, գրում է DW-ը:

Հրապարակման համաձայն՝ բավարական մոտոցիկլավարներն իրենց ակտիվությամբ շրջանցել են երկրում տեղի ունեցող մայիսմեկյան բոլոր բողոքի ցույցերը՝ ներառյալ COVID-սահմանափակումների ընդդիմադիրներին, աջակողմյա պոպուլիսնտրին եւ կապիտալիզմի քննադատներին: Նրանց կազմակերպած բողոքի ակցիային մասնակցել է ընդհանուր առմամբ 7,5 հազար մարդ: Բավարական մոտոցիկլավարները խուսափում են հանգստյան օրերին երթեւեկելու արգելքից: 2020 թվականին բունդեսթագը խորհուրդ է տվել դաշնային կառավարությանը կիրառել այդ միջոցառումն այն դեպքերում, երբ մոտոցիկլետների ձայնը զգալի վնաս է հասցնում բնակիչներին: