Սիդնեյի բնակչուհին ավտոմեքենայով քարշ է տվել իր իսկ դստերը:
Ինչպես հաղորդում է REN TV-ն, չորս երեխաների 58-ամյա մայրը՝ Դեյլ Փալմերը, ընտանեկան տոնակատարությունից տուն վերադառնալիս չի նկատել, որ վրաերթի է ենթարկել իր 27-ամյա դուստր Քիլիին եւ քարշ է տվել նրան մեքենայի տակ մոտ 100 մետր:
Փրկարարները մի քանի ժամ փորձել են աղջկան դուրս բերել մեքենայի տակից: Աղջիկը ողջ է մնացել: Բազմաթիվ կոտրվածքներով նրան տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Բազմազավակ մորը մեղադրանք է առաջադրվել: Հետաքննության ընթացքում կնոջը չեն ձերբակալել՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել:



























