Առաջիկայում հատուկ կարգավիճակ կտրվի Ղրղըզստանի Բատկեն շրջանին, որի տարածքում տեղի ունեցավ զինված սահմանային բախում Տաջիկստանի հետ: Այս մասին երեքշաբթի հայտարարել է հանրապետության վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը տարածաշրջան կատարած այցի ժամանակ, հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:
«Համապատասխան որոշումը ստորագրվել է իմ կողմից եւ ուղարկվել է խորհրդարան՝ քննարկման համար: Ընդունվելուն պես Բատկենի շրջանը հատուկ կարգավիճակ կստանա, այդ թվում՝ հարկային արտոնություններ»,- նախարարների կաբինետի ղեկավարի խոսքերը մեջբերում մամուլի ծառայությունը:
Մարիպովը խոստացել է նաեւ պետության հաշվին վերականգնել տարածաշրջանի բնակիչների՝ հակամարտության ընթացքում ավերված տները: «Խոսքը Բատկենի մոտ 30 տան եւ Լեյլեկ թաղամասում 70 տան մասին է: Այժմ հանձնաժողովը հաշվարկներ է կատարում, եւ հենց ավարտի իր աշխատանքը, շինարարությունը կսկսվի: Մենք պետք է ամբողջ աշխատանքն ավարտենք մինչ ցրտերի վրա հասնելը»,- ասել է Մարիպովը:





























