ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ում էջերն արգելափակվել են սոցիալական ցանցերի մեծ մասում, կայք է բացել, որտեղ նա մտադիր է շփվել աջակիցների հետ, հաղորդում է Prime-ը:

Կայքը համացանց է դուրս եկել «Դոնալդ Թրամփի սեղանից» վերնագրով՝ սեղանի մոտ փաստաթղթերով աշխատող նախկին նախագահի լուսանկարով: Կայքը կառուցվում է Campaign Nucleus պլատֆորմի վրա, որը նախատեսված է պահպանողական քաղաքական գործիչներին օգնել առանց միջնորդների հաղորդակցվել լսարանի հետ:

Կայքում տեղադրվել են Թրամփի վերջին շրջանի հայտարարությունները: Օգտատերերը կարող են հայտարարություններ տարածել իրենց իսկ սոցիալական ցանցերում:

Թրամփից ստացված ծանուցումներին բաժանորդագրվել դեռ հնարավոր չէ՝ կայքի գերբեռնվածության պատճառով: