Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշների հետ` իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Նա գլխով հարվածել է պարսպին եւ վնասել է գլուխը Բուենոս-Այրեսի գիտա-հետազոտական ինստիտուտում կայացած միջոցառման ժամանակ:
Ինչպես հաղորդում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Կրիստինա Կիրշները սայթաքել եւ գլուխը հարվածել է պարսպին: Արդյունքում նրա մոտ մոտ սալջարդ եւ հեմատոմա է առաջացել: Նախագահին տեղափոխել են մայրաքաղաքի հիվանդանողց, որտեղ ուղեղի տոմոգրաֆիա են արել: Հետազոտության արդյունքները խախտումներ չեն արձանագրել:
Արգենտինայի նախագահի հետ տհաճ միջադեպը տեղի է ունեցել նախագահ առաջադրվելու մտադրության մասին իր հայտարարության հաջորդ օրը:




























