Ամերիկուհի Հյուգեթ Քլարքը,  ով կյանքից հեռացել է 104 տարեկանում, 38 միլիոն դոլար է կտակել  իրեն խմանող կնոջը` Հադդաս Պերիին:  Քլարքը նաեւ վերջինիս է կտակել իր տիկնիկներն եւ տիկնիկային տնակները,  որոնք,  The New York Times-ի տվյալներով, կարող են կազմել մի քանի միլիոն դոլար: Քլարք ընտանիքի մյուս անդամները չեն հիշատակվել կտակում: Հյուգեթ Քլարքը վախճանվել է 2011 թվականի մայիսի 24-ին, նրա կարողությունը կազմում է 400 միլիոն դոլար:

Նրա կտակում նշված է, որ 275 միլիոն դոլարն իր մահվանից հետո ուղղվելու է բարեգործական նպատակների: Կտակում Քլարքը նշել է նաեւ, որ Կլոդ Մոնեի  կտավներից մեկը, որը ցուցադրվել է 1920-ական թվականներին, կտակվել է Վաշինգտթնի Corcoran Gallery-ին:

Հյուգեթ Քլարքը սենատոր Ուիլյամ Քլարքի դուստրն է, ով զբաղեցնում էր ԱՄՆ ամենահարուստ մարդկանց ցուցակի երկրորդ տեղը եւ մինչեւ այժմ համարվում է ամենահարուստ մարդկանցից մեկը ԱՄՆ-ի պատմության ընթացքում: