Պակիստանում ոչնչացված նախկին «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենը նախատեսել էր փոխել իր կողմից ստեղծված ահաբեկչական ցանցի իմիջը եւ կյանքի վերջին ամիսներին մտածում էր «Ալ Քաիդայի» նոր անվանման մասին, գրում է NEWSru Israel-ը։

«Թիվ մեկ ահաբեկիչը» նախատեսում էր «Ալ Քաիդան» վերանվանել «Թայֆաթ աթ-Թաուհիդ ուալ-Ջիհադ», ինչը կարելի է թարգմանել որպես «Միաստվածություն եւ Ջիհադ» կամ «Ջամաաթի Ադաթ ալ-Խալիֆաթ ար-Ռաշիդ» («Խալիֆայության վերածնունդ»)։