Եգիպտոսի առեւտրի նախկին նախարար Ռաշիդ Մոհամեդ Ռաշիդը հեռակա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, հողորդել է եգիպտական MENA գործակալությունը:

Ռաշիդին մեղավոր են ճանաչել պետական միջոցների վատնման եւ սպեկուլյատիվ գործարքների մեջ:

Ռաշիդ Մոհամեդ Ռաշիդը երկրից փախչել էր 2011 թ-ին, հեղափոխությունից  հետո: Երկիրը լքել էր նաեւ ֆինանսների նախկին նախարար Յուսեֆ Բուտրոս Ղալին, որին հունիսի սկզբին դատարանը հեռակա դատապարտել էր երեսուն տարվա ազատազրկման եւ խոշոր տուգանքի:

Այս տարվա օգոստոսին տեղի կունենա նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի եւ նրա որդիների դատաքննությունը: Մուբարքին կարող է սպառնալ ընդհուպ մինչեւ մահապատիժ: