ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին տեղեկացրել է ԱՄՆ օրենսդրության համաձայն ՝ Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից Իսլամական պետության, «Ալ-Քաիդա»-յի եւ «Թալիբան»-ի դեմ հակաահաբեկչական օպերացիաների մասին: Նամակի տեքստը շրջանառել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ ստորաբաժանումները շարունակում են գործողությունները ԻՊ-ի, «Ալ-Քաիդա»-յի, «Թալիբան»-ի եւ դրանց հետ կապված խմբավորումների դեմ Իրաքում, Սիրիայում, Եմենում, Հորդանանում, Լիբանանում, Սոմալիում, Քենիայում, Ջիբութիում եւ Նիգերում: Ընդ արում, նախագահը նշել է, որ Հորդանանում կա 2976 ամերիկացի զորք, Լիբանանում՝ 83, Նիգերում`՝ 808, մինչդեռ վերը թվարկված այլ երկրներում ԱՄՆ զորակազմի թիվը նշված չէ: Երկրի ղեկավարը հայտնել է նաեւ, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան զորքերի ընդհանուր թիվը 2742 մարդ է կազմում: Նրանք «պաշտպանում են ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում Իրանի եւ Իրանի կողմից աջակցվող խմբերի թշնամական գործողություններից»,- պնդում է Սպիտակ տան ղեկավարը:

Բացի այդ, Բայդենը ղԿոնգրեսի ղեկավարությանը տեղեկացրել է, որ ամերիկյան զորքերը խաղաղապահ ուժերի եւ ռազմական դիտորդական առաքելությունների մաս են կազմում Եգիպտոսի Սինա թերակղզում (379 մարդ) եւ Սերբական Կոսովոյի նահանգում (707 մարդ)` օգնելով Ֆիլիպինների կառավարությանն ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ տեղակայված են Կուբայի Գուանտանամո ռազմածովային բազայում: Ներկայումս 40 մարդ գտնվում է համանուն հատուկ բանտում, ասել է ամերիկացի առաջնորդը: