«Երկաթե լեդի» Մարգարեթ Թետչերի կանացի սեւ պայուսակը, որը դարձել է նրա ղեկավարման խորհրդանիշը, բարեգործական աճուրդի ժամանակ վաճառվել է 25 հազար ֆունտ սթերլինգով (40 հազար դոլար)։ Ինչպես հայտնում է France-Presse-ը, այդ աքսեսուարը եղել է բազմաթիվ պաշտոնական հանդիպումների վկան, մասնավորապես, Անգլիայի վարչապետի՝ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի եւ ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ բանակցություններին։
Թետչերի գործընկերները Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետին պատկանող պայուսակն անվանել են «գաղտնի զենք», քանի որ հենց այդ պայուսակից էր նա հանում փաստաթուղթը, որը որոշիչ փաստարկ էր դառնում վեճում։
Պայուսակի վաճառքից ստացված գումարը կհատկացվի զինվորականներին եւ հիվանդներին։




























