Թբիլիսիում խորհրդարանի գրադարանի ժողովասրահում հունիսի 26-ին 

տեղի է ունեցել վրաստանի հայ գրողների համաժողով: Այն կազմակերպվել է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության հովանավարությամբ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության օժանդակությամբ:

Վիրահայոց թեմի մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովին մասնակցել են վրատանաբնակ հայ ստեղծագործներ երկրի տարբեր շրջաններից, Սամցխե-Ջավախք, Քվեմո-Քառթլի եւ մայրաքաղաք Թբիլիսիից:

Համաժողովի անդամներն այցելել են Թբիլիսիի հայ գրողների եւ հասրակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն, ծաղիկներ դրել հայ մեծերի շիրիմներին, թեմի առաջնորդ՝ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվել հոգեհանգստի արարողություն:

Այնուհետեւ համաժողովի անդամներն այցելել են Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի եւ մասնակցել աղոթքի արարողությանը:

Համաժողովն անցել է աշխատանքային մթնոլորտում:  Ինչպես Սամցխե –Ջավախքի եւ Քվեմո- Քառթլիի, այնպես էլ Թբիլիսիի անդամները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները՝ առաջ քաշել առկա խնդիրներն ու հարցերը: Հիմնական հարցադրումը գրքերի տպագրության խնդիրն է:

Համաժողովի ավարտին տեղի է ունեցել ճանաչված վիրահայ թարգմանիչ, գրող, հարապարակախոս՝ Անահիտ Բոստանջյանի «Նժարի Զույգ ափերի մեջ» եւ նույնպես ճանաչված Գեւորգ Սնխաչյանի «Ընտրանիի» շնորհանդես եւ ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ՝ «Վերնատուն» տարեգրքի շնորհանդեսը: