Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 28-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային եւ քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առընչվող հարցեր:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը գոհունակությամբ նշել են, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է եւ ընդգրկում այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են խաղաղապահությունը, ռազմական կրթությունը, ռազմական վարժանքները, պաշտպանական բարեփոխումները:
Սեյրան Օհանյանը շնորհավորել է Ջեյմս Ափաթուրային կովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը:




























