Թբիլիսիի վերաքննիչ դատարանը չի բավարարել սահմանապահ ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեի փաստաբանի բողոքը, քաղաքային դատարանի որոշումը՝ խափանման միջոց գրավն ու կալանքը չեղյալ հայտարարելու պահանջով: Բիցաձեն մեղադրվում է հատուկ խումբ ստեղծելու եւ ոստիկանության վրա հարձակվելու համար, «Նովոստի-Գրուզիա»-ին հայտնել է փաստաբան Լեւան Սամուշիան:

Ավելի վաղ վերաքննիչ դատարանը մերժել էր Սամուշիայի միջնորդությունը միայն գրավ կիրառելու մասին:

Ըստ մեղադրանքի՝ Բիցաձեն ապօրինի գործողություններ է կատարել մայիսի 26-ի հիշերը: Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի նախկին ամուսինը առայժմ հետախուզման մեջ է: