Գիտնականները Շեքսպիրին կասկածում են մարիխուանա եւ կոկաին օգտագործելու մեջ: Բանն այն է, որ հետազոտողները մարիխուանայի եւ կոկաինի հետքեր են հայտնաբերել դրամատուրգի ծխամորճների վրա: Յոհանեսբուրգի համալսարանի գիտնականներն առաջարկել են արտաշիրմել պոետի դին՝ պարզելու իսկապես նա թմրանյութ օգտագործել է, թե` ոչ:

Բրիտանական իշխանություններն արդեն ստացել են պալեոնտոլոգ Ֆրենսիս Թեքերեյի դիմումը: Ըստ Թեքերեյի, Շեքսպիրի բոլոր 8 ծխամորճերի վրա մարիխուանայի հետքեր են հայտնաբերվել:

«Մենք ցանկանում ենք ստանալ նրա կյանքի հստակ պատկերը, ուզում ենք հրապարակել հետազոտության արդյունքները նրա մահվան 400-ամյակի օրը՝ 2016թ»,- ասել է Թեքերեյը: