Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում՝ Բրա քաղաքում տեղական քաղաքապետերի վեհաժողովին մասնակցելու նպատակով ժամանած երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի վրա հարձակում է եղել: Անհայտ անձը հարձակվել է նախագահի վրա եւ փորձել գցել նրան, սակայն նրան կանգնեցրել են նախագահ թիկնապահները, հաղորդում է rbcdaily.ru-ն:

Տեսագրությունում, որ ցուցադրվել է ֆրանսիական բոլոր հեռուստաալիքներով, երեւում է, թե ինչպես է նախագահը մոտենում ողջունելու քաղաքացիներին, երբ անհայտ անձը քաշում է նրա ուսից եւ ձգում դեպի իրեն: Սարկոզին կորցրել է հավասարակշռությունը եւ հայտնվել գետնին:

Առայժմ հայտնի չէ, թե որն է նման վարքի պատճառը, եւ ով է տվյալ անձը: Նախագահի թիկնազորը վնասազերծել է տղամարդուն: Նախագահն ու մամուլի ծառայությունը որեւէ կերպ չեն մեկնաբանում միջադեպը: