Օրերս Մոսկվայում, Աստրախանում եւ Կաբարդինո-Բալկարիայում կանխված ահաբեկչությունների շարքը պատրաստվում էր «Իսլամական պետության» մի քանի կազմակերպությունների անդամների կողմից. վեց գրոհային ոչնչացվել է, երկուսը՝ կալանավորվել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԴԾ-ին։

Գրոհների կասեցման մասին հատուկ ծառայությունները տեղեկացրել էին դեռեւս անցած շաբաթ, բայց չէր ճշտվում, թե ահաբեկիչները ինչ-որ կերպ կապված էին մեկը մյուսի հետ։ Նաեւ հայտնի չէր, թե ինչպես են նրանք պլանավորել իրականացնել ահաբեկչական գործողությունները։

«Կանխվել է ահաբեկչական գրոհերի շարք, որոնք պլանավորվել էին 2021թ. ամռանը... Ռուսաստանի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության քողարկված օղակների անդամների կողմից։ Իրականացված միջոցառումների արդյունքում վեց հանցագործ չեզոքացվել է, երկուսը՝ կալանավորվել»,- ասվում է մամուլի ամփոփագրում։

Մասնավորապես, Մոսկվայում «Իսլամական պետության» գրոհայինը պատրաստվում էր իրականացնել ինքնաշեն ռումբի պայթյուն մարդաշատ վայրում. անցած հինգշաբթի նրան կալանավորել են։