Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնօրեն Դոմինիկ Սթրոս-Կանի գործով զբաղվող քննիչները պարզել են, որ գործչին բռնաբարության մեջ մեղադրող սպասուհին բազմիցս ստել է հարցաքննությունների ժամանակ: Այդ մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները:

Պարբերականը նշում է, որ նոր հանգամանքները կարող են հողին հավասարեցնել քրեական գործը:

Թերթի զրուցակցի խոսքով, դատախազները չեն հավատում սպասուհու խոսքերի մեծ մասին: Կնոջը սկսել են կասկածել քրեական աշխարհի, թմրանյութերի շրջանառության եւ փողի լվացմանն առնչության մեջ:

Պարզվել է, որ նույն օրը երբ տեղի է ունեցել  հայտնի միջադեպը Սթրոս-Կանի հետ, նա հանդիպել է մի տղամարդու հետ, ով ժամանակին  ձերբակալվել էր մարիխուանայի պահման համար: Վերջինիս հետ սպասուհին քննարկել է, թե ինչ օգուտ կարելի է քաղել՝ դատի տալով Կանին: