Հոլիվուդի հայտնի դերասան Ջոնաթան Ռիս-Մայերսը փորձել է ինքնասպան լինել, հայտնում է The Daily Mail թերթը։

Նրան հայտնաբերել են Լոնդոնի իր տան հատակին ընկած, իսկ հետո տեղափոխել են հիվանդանոց։

Բժիշկները ենթադրում են, որ Մայերսը, ով տառապում է խրոնիկ ալկոհոլիզմով, դեղահաբեր է ընդունել։ Նրան միանգամից դուրս են գրել դեզինտոքսիկացիայից հետո։

Դերասանը խմել սկսել է 2007 թվականից՝ մոր մահից հետո։ Խոսակցություններ կան, որ դերասանն անձնական կյանքում դժվարություններ ունի։

Մայերսը նկարահանվել է «Սիրով՝ Փարիզից», «Մատչ-փոյնթ» ֆիլմերում։