Հայտնի կինոդերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի կինը`Մարիա Շրայվերը Լոս Անջելեսի դատարաններից մեկում ամուսնալուծության հայց է ներկայացրել:
Որպես ամուսնալուծության պատճառ Շրայվերը նշել է ամուսինների միջեւ «անհաշտ հակասությունները», գրում է ВВС-ին: Այս տարվա մայիսին Շվարցենեգերը հրապարակավ խոստովանել էր, որ իրենց տանը մոտ 20 տարի աշխատող սպասուհու երեխայի հայրն է:
Շրայվերը իր հայցում դատարանին խնդրում է լուծել իրենց երկու որդիների նկատմամբ համատեղ խնամակալության հարցը:
Շվարցենեգերը եւ ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի զարմուհի, NBC հեռուստաընկերության նախկին լրագրող Շրայվերը ծանոթացել էին 1977թ-ին, ամուսնացել` 1986 թ-ին:




























