Թոփ մոդել Քեյթ Մոսն ամուսնացել է The Kills  խմբի կիթառահար Ջեյմի Հինսի հետ:

Ամուսնության արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 1-ին Անգլիայի հարավ-արեւմուտքում գտնվող Սաուսրոպ (Southrop) գյուղում:

Հարսնացուի զգեստի հեղինակը եղել է նրա ընկեր Ջոն Գալյանոն, ով նաեւ հարսանեկան հանդիսության հյուրերից էր:

Հրավիրյալների թվում են եղել Ստելլա Մաքարտնին, դերասան Ջուդ Լուն, Topshop  ընկերության ղեկավար Ֆիլիպ Գրինը եւ այլք, հաղորդում է  The Mirror-ը:

Ի դեպ, սա 37-ամյա մոդելի առաջին ամուսնությունն է: