Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը ողջ ծավալով վերականգնել է Բելառուսին էլեկրաէներգիայի մատակարարումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ընկերության պաշտոնական ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի փոխվարչապետը Իգոր Սեչինի` բելառուսական կողմից պարտքերն ամբողջությամբ մարելու վերաբերյալ հաշվետվությունից հետո, նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կարգադրել էր վերսկել էներգամատակարարումը:
Բելառուսին էլեկտրաէներգիայի արտահանումը դադարեցվել էր հունիսի 29-ին` մոտ 1,2 մլրդ ռուբլի պարտքի պատճառով:
Ռուսաստանից ստացվող էլեկտրաէներգիան Բելառուսի էլեկտրասպառման հաշվեկշռում 12% է կազմում:




























