Իտալիայի հյուսիսում գտնվող Սուզա հովտում գերարագ երկաթուղային ճյուղի կառուցման դեմ հանդես եկող ցուցարարների եւ ոստիկանների բախման արդյունքում մոտ 200 մարդ է տուժել:
Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրեսը»-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել առնվազն 188 իրավապահ եւ մոտ տասը ցուցարար:
Ըստ գործակալության` ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, իսկ ցուցարարները` քարեր եւ հրակայուն նյութերով շշեր: Բացի այդ, ցուցարարների մի ոչ մեծ խումբ փորձել է գրոհել այն տեղամասը, որտեղ կատարվում են թունելի անցկացման նախապատրաստական աշխատանքները:
Ոստիկանությունն անկարգությունների համար պատասխանատու է համարել ձախ արմատական ուժերին:
Նշենք, որ Փարիզ-Միլան գերարագ երկաթուղու կառուցման վերաբերյալ համաձայնագիրն Իտալիայի եւ Ֆրանսիայի միջեւ ստորագրվել էր 2001 թ-ին: Շինարարական աշխատանքները պետք է սկսվեն 2013թ-ին: Շահագործումը նախատեսվում է 2023 թ-ին:
Սուզայի հովտի բնակիչները բողոքում են շինարարության դեմ` համարելով, որ այն լուրջ վնաս կհասցնի տարածաշրջանի էկոլոգիային:



























