ExxonMobil ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում է, որ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` Ելոուսթոուն գետը մաքրելու համար: Հիշեցնենք, որ ExxonMobil ընկերության նավթատարի վթարի հետեւանքով ԱՄՆ Մոնտանա նահանգում հարյուրավոր բարել նավթ է թափվել Ելոուսթոուն գետ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը` հղում կատարելով ընկերության ներկայացուցիչներին, գետ է թափվել 750 – 1000 բարել նավթ: ExxonMobil-ի նախագահը հայտարարել է, որ մաքրման աշխատանքներում կներգրավվեն մասնագետներ ողջ երկրից:
Նշվում է, որ ExxonMobil ընկերությունը խոստացել է միջադեպի հետաքննություն անցկացնել:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, գետի 32 կմ երկայնքով գտնվող բնակավայրերի բնակչությունը ժամանակավորապես տարհանվել է: Տեղական իշխանությունները նաեւ փակել են ջրարգելակները` ոռոգման համակարգի միջոցով հողի աղտոտում թույլ չտալու համար:



























