Բոսնիացի սերբերի նախկին հրամանատար, գեներալ Ռատկո Մլադիչը մտադիր է բոյկոտել Հաագայում նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային դատարանի նիստը: Ինչպես հաղորդել է Gazeta.ru-ն, վկայակոչելով պատասխանող Միլոշ Սալդժիցի վստահելի մարդուն, «Մլադիչը երկուշաբթի օրը կհայտնվի դատարանում այն դեպքում, եթե նրան ստիպեն դա անել»: Գեներալը հրաժարվում է դատարան գալ այնքան ժամանակ, մինչեւ նրան չթույլատրեն ինքնուրույն փաստաբան ընտրել: Այժմ Մլադիչը դատապաշտպանը փաստաբան Ալեքսանդր Ալեքսիչն է, որին նշանակել է դատարանը:
Հիշեցնենք, որ Մլադիչը ղեկավարել է Սերբական հանրապետության զինված ուժերը Բոսնիայում եւ Հերցեգովինայում 1992-1995թթ հակամարտության ժամանակ: Նախկին Հարավսլավիայի միջազգային դատարանը Մլադիչին մեղադրում է մարդկության դեմ հանցագործությունների եւ խաղաղ բնակչության դեմ ահաբեկչությունների մեջ, մասնավորապես` 1995-ին Սրեբրենիցայում 7500: 69-ամյա Մլադիչը ձերբակալվել է մայիսի 26-ին Սերբիայի հյուսիսում գտնվող Լազարեւո գյուղում: Ռազմական հանցագործությունների Բելգրադի դատարանը հայտարարել է, որ Մլադիչին պետք է հանձնել Հաագայի միջազգային դատարան: Մլադիչի ընտանիքի անդամներն ու պաշտպաններն, իրենց հերթին, հայտարարում են, որ առողջական խնդիրների պատճառով Մլադիչը չի կարող մեկնել Հաագա: Հունիսի 3-ին Ռատկո Մլադիչն առաջին անգամ կանգնել է դատարանի առջեւ Հաագայում: Նա հայտարարել է, թե իրեն մեղավոր չի ճանաչում:




























