ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին այցելել է Ասկերանի, Մարտունիի եւ Հադրութի շրջաններ ու տեղում ծանոթացել տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման եւ բերքահավաքի աշխատանքների ընթացքին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա կարեւորել է բերքահավաքում ընդգրկված բոլոր կառույցների սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ այն համարելով բերքահավաքի անկորուստ կազմակերպման նախապայմաններից մեկը:

Նախագահ Սահակյանը նաեւ այցելել է Մարտունիի շրջկենտրոնում կառուցվող հիվանդանոցի եւ մարզահամալիրի շինհարթակներ եւ ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Նրան ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: