Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի արտագնա նիստը` մշտական ներկայացուցիչների մակարդակով կայանալու է այսօր` հուլիսի 4-ին, Սոչիում:

Հանդիպմանը մասնակցելու են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Մոսկվան ծրագրում է նիստում քննարկել լիսաբոնյան գագաթաժողովի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, համագործակցությունը ԵվրոՀՀՊ համակարգի ձեւավորման եւ Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկողության, նաեւ իրավիճակը Լիբիայի շուրջ: